Դալմայի այգիների տարածքում կանաչապատ այգի ստեղծելու հայեցակարգերի մրցույթ կիրականացվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դալմայի այգիների մոտ 200 հեկտար տարածքում նոր կանաչապատ այգի ստեղծելու հայեցակարգերի մրցույթ կիրականացվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցությանն այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը:

«Այս աշխատանքները գործնականում բաժանել էինք մի քանի փուլի: Առաջինը գոյություն ունեցող ենթակառուցվածքների, պատմամշակութային հուշարձանների, ֆլորայի և ֆաունայի ուսումնասիրությունն է: Այս աշխատանքները կատարվել են, և «Կապալառու» կազմակերպությունը ներկայացրել է հաշվետվությունը: Հաջորդիվ նախատեսում ենք հայեցակարգերի մրցույթ իրականացնել, ստացված առաջարկները տեղադրել «Ակտիվ քաղաքացի» հարթակում, որտեղ երևանցիները կկարողանան իրենց նախապատվությունը տալ այս կամ այն առաջարկին: Նախապատվություն ստացած առաջարկի հիման վրա կհայտարարվի մրցույթ»,-ասաց Հայկազյանը:

Նա ընդգծեց՝ աշխատանքները կազմակերպվում են Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից իրականացվող «Էլեկտրական շարժունակության» ծրագրի համատեքստում:

Հայեցակարգերի մրցույթը հավանաբար կհայտարարվի 2025 թվականի սկզբին:

 

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP