Երևան ներկրված տրոլեյբուսների շահագործման արդյունքում երթուղիներում որոշ փոփոխություններ կկատարվեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաք Երևան ներկրված տրոլեյբուսների շահագործման արդյունքում հասարակական տրանսպորտի երթուղիներում որոշ փոփոխություններ կկատարվեն, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ քաղաքացիների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն ասաց՝ մայրաքաղաք ներկրված նոր տրոլեյբուսների շահագործումը կազմակերպելու նպատակով պատրաստվել է Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ, որով նախատեսվել է փակել համար 2 ա և 10 ա երթուղիները:  

Նրա խոսքով՝ նախկինում գործող 2 ա երթուղին կշահագործվի 2 համարի տակ, ուղեգիծը կերկարացվի մինչև Նուբարաշեն: Այն կսպասարկվի ZhongTong մակինիշի նոր ներկրված տրոլեյբուսներով, կավելացվի երթուղում շարժակազմի քանակը 5 միավորով՝ սահմանելով 13 միավոր, ինչի արդյունքում շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի՝ դառնալով 15 րոպե:

«Նախկինում գործող 10 ա երթուղին կսպասարկվի Yutong մակնիշի տրոլեյբուսներով 10 համարի տակ, կավելացվի երթուղու շարժակազմի քանակը վեց միավորով՝ սահմանելով 13 միավոր, ինչի արդյունքում շարժման միջակայքը 21 րոպեից կդառնա 11 րոպե: Ավելացրած շարժակազմի հաշվին կավելացվի համար 1 երթուղու շարժակազմի քանակը երկու միավորով՝ սահմանելով 10 միավոր, ինչի արդյունքում շարժման միջակայքը 18 րոպեից կնվազի մինչև 14 րոպե: Կավելացվի համար 9 երթուղու շարժակազմի քանակը 2 միավորով՝ սահմանելով 10 միավոր, ինչի արդյունքում շարժման միջակայքը 18 րոպեից կնվազի մինչև 14 րոպե: Կավելացվի նաև համար 15 երկթուղու շարժակազմի քանակը 2 միավորով՝ սահմանելով 7 միավոր, ինչի արդյունքում շարժման միջակայքը կնվազի՝ 18 րոպեից դառնալով 13 րոպե»,-մանրամասնեց Հարությունյանը:

Նա վստահեցրեց՝ սահմանված փոփոխությունները կնպաստեն սպասարկման որակի բարձրացմանը:

Անդրադառնալով նոր ներկրված ավտոբուսներին՝ տրանսպարտի վարչության պետը շեշտեց՝ ավարտական փուլում են մաքսազերծման աշխատանքները, սպասում են ՀՀ կառավարության որոշմանը: Նա հավաստիացրեց՝ երթուղիների պլանավորումը կատարված է, որոշման նախագիծը կդնեն շրջանառության մեջ, որպեսզի սահմանված ժամկետում կարողանան սպասարկում իրականացնել:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP