Երևանի բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարում կատարել ֆիզիկական բանկային քարտերի միջոցով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում այսուհետ հնարավոր է վճարում կատարել ՀՀ բանկերի կողմից թողարկված ֆիզիկական բանկային քարտերի միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով միասնական տոմսային համակարգի նորամուծություններին:

Նա շեշտեց՝ նման գործարքների պարագայում միջնորդավճար չի լինի:  Միջնորդավճարները կվճարի  ծրագիրն իրականացնող Telcell կազմակերպությունը:

«Եթե քաղաքացիները վստահ չեն, որ ամբողջությամբ գիտեն իրենց և բանկի միջև պայմանները, հորդորում եմ՝ լրացուցիչ ճշտում կատարեն իրենց քարտի թողարկման պայմանների վերաբերյալ, որպեսզի վստահ լինեն, որ լրացուցիչ վճարների գանձման ենթակա չեն:  Եթե այս ծրագրի գործարկումից հետո ինչ-որ խնդիրներ ի հայտ գան, քաղաքացիներին խնդրում ենք հայտնել դրանց մասին, որպեսզի դրանք արագ լուծում ստանան, ինչից հետո նման վճարման հնարավորություն կլինի նաև Երևանի մետրոպոլիտենում»,-տեղեկացրեց Գրիգորյանը:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP