Հայաստան

«Վարդան Մամիկոնյանի կաղնու» տապալման տարեթիվը կշտկվի

1 րոպեի ընթերցում

«Վարդան Մամիկոնյանի կաղնու» տապալման տարեթիվը կշտկվի

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «e-draft» իրավական ակտերի կայքում հրապարակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ, որով նախատեսվում է ճշգրտել Տավուշի մարզի «Վարդան Մամիկոնյանի կաղնու» բնության հուշարձանի տապալման տարեթիվը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը նախատեսում է շտկել 2014 թվականի օգոստոսի 5-ի N 220-Ն հրամանում տեղ գտած վրիպակը, համաձայն որի տապալման տարեթիվը նշված էր որպես 1985 թվական։ Տավուշի մարզի տարեց բնակիչների կողմից իրականացված ստորագրահավաքի և տրամադրված փաստարկների հիման վրա պարզվել է, որ կաղնու ծառը տապալվել է 1976 թվականին։

Հրամանի փոփոխությունը միտված է «Վարդան Մամիկոնյանի կաղնի» բնության հուշարձանի տարեթվի հստակեցմանը, ինչը կարտացոլի պատմական իրականությունը և կլրացնի փաստաթղթային անճշտությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում