Վրաստան

«Վրացական երազանք»-ը ԵՄ դեսպանին մեղադրել է Կոբախիձեի հայտարարությունից հետո ապատեղեկատվություն տարածելու մեջ

2 րոպեի ընթերցում

«Վրացական երազանք»-ը ԵՄ դեսպանին մեղադրել է Կոբախիձեի հայտարարությունից հետո ապատեղեկատվություն տարածելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ երկրում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ապատեղեկատվություն է տարածում, թե իբր Վրաստանը չորս տարով դադարեցնում է եվրաատլանտյան ինտեգրման գործընթացը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Հրապարակման համաձայն՝ ըստ էության, Վրաստանի իշխանությունն ընդգծել է, որ խստորեն հետևելու է Ասոցացման համաձայնագրի կատարմանը։

«Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ապատեղեկատվություն է տարածում, թե «Վրաստանը չորս տարով դադարեցնում է եվրատլանտյան ինտեգրման գործընթացը»։ Իրականում, իշխանությունն ընդգծել է, որ խստորեն հետևելու է ասոցացման համաձայնագրի կատարմանը և մինչև 2028 թվականը կկատարի ասոցացման համաձայնագրի 90%-ը», - ասված է հայտարարության մեջ։

Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նոյեմբերի 28-ի հայտարարությանը, որտեղ Կոբախիձեն նշել է, որ «մինչև 2028 թվականի վերջ մենք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը չենք բարձրացնի, հրաժարվում ենք Եվրամիության դրամաշնորհից, շարունակելու ենք շարժվել դեպի Եվրամիություն, թեև թույլ չենք տա, որ որևէ մեկը անընդհատ շանտաժի ենթարկի մեզ»։ Հերչինսկին նշել է, որ «իրոք, ցավալի է երեկվա հայտարարությունը, որ Վրաստանն առաջիկա չորս տարում դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու իր փորձերը»։

Կոբախիձեի հայտարարությունը նաև ցույցերի առիթ է դարձել, որոնք ուղեկցվել են իրավապահների և ցուցարարների միջև բախումներով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում