32 իրավապահ տուժել է, 43 ցուցարար՝ ձերբակալվել Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարության ավելի քան 30 աշխատակից է տուժել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հակակառավարական հանրահավաքի ընթացքում։ Բերման է ենթարկվել 43 ցուցարար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ն։

 «Ակցիայի մասնակիցների հակաօրինական և բռնի գործողությունների հետևանքով տուժել է ՆԳՆ 32 աշխատակից: Տուժածների մի մասի մոտ արձանագրվել են ծանր բնույթի վնասվածքներ՝ գլխի, աչքերի և մարմնի այլ մասերում: Նրանցից 13-ին պահանջվել է վիրաբուժական միջամտություն»,- ասված է հայտարարության մեջ։

Իր հերթին Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը հաղորդում է, որ նոյեմբերի 29-ից խորհրդարանի շենքում ակտիվացվել է անվտանգության կարմիր մակարդակը։ Ինչպես հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունում, կարմիր մակարդակի ժամանակ ոչ մի անձի չի թույլատրվի մտնել Վրաստանի խորհրդարան, «բացառությամբ խորհրդարանի գրասենյակի ղեկավարի կողմից սպառնալիքի առանձնահատկություններին և դրանից խուսափելու անհրաժեշտությանը համապատասխան սահմանված անձանց»:

Ցուցարարները բողոքում էին իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման դեմ՝ մինչև 2028 թվականը դադարեցնելու ԵՄ անդամակցության բանակցությունները և հրաժարվելու Բրյուսելի դրամաշնորհից: 

Վրաստան

ԵՄ դեսպանն ափսոսանք է հայտնել Վրաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության բանակցությունների սառեցման համար

 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները