Երևանում MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից. Հայկ Կոստանյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ավտոբուսի վարորդ է ազատվել աշխատանքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Երեկ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում MAN ավտոբուսի վարորդը մեքենան վարում է փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով։
Տեղեկացնում եմ, որ նշված վարորդը ազատվել է աշխատանքից.,- գրել է Հայկ Կոստանյանը: