Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նոյեմբերի 29-ին պաշտոնական այցով ժամանել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետություն (ԿԺԴՀ): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս  մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարի՝ ԿԺԴՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ հանրապետության ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ», - ասված է հաղորդագրության մեջ։

Փհենյանի Սունան միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ռուսաստանի պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը՝ Կորեայի ժողովրդական բանակի պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարին դիմավորել է ԿԺԴՀ պաշտպանության նախարար բանակի գեներալ Նո Գվան Չհոլը:

Վերջին շաբաթներին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Հյուսիսային Կորեան ավելի քան 10 000 զինվոր է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան