Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա
1 րոպեի ընթերցում
![Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/29/uvbKwoRntOQOAsJkQvyoYcSB4x7dhHRMECli3SOs.webp)
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նոյեմբերի 29-ին պաշտոնական այցով ժամանել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն (ԿԺԴՀ): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարի՝ ԿԺԴՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ հանրապետության ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ», - ասված է հաղորդագրության մեջ։
Փհենյանի Սունան միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ռուսաստանի պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը՝ Կորեայի ժողովրդական բանակի պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարին դիմավորել է ԿԺԴՀ պաշտպանության նախարար բանակի գեներալ Նո Գվան Չհոլը:
Վերջին շաբաթներին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Հյուսիսային Կորեան ավելի քան 10 000 զինվոր է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։