Հայաստան

ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Ամուր գործակցություն» մրցանակին

1 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Ամուր գործակցություն» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում առաջին անգամ նոյեմբերի 22-ին անցկացված Visa Cashless Forum-ի ընթացքում ԱրարատԲանկն արժանացել է «Ամուր գործակցություն» հեղինակավոր մրցանակին։ Մրցանակը շնորհվել է տարիների ընթացքում նոր նախագծերի ներդրման և իրականացման շրջանակում Visa-ի հետ սերտ և արդյունավետ համագործակցության համար։

Այս փակ միջազգային միջոցառումը ծառայել է որպես համագործակցության հարթակ՝ համախմբելով պետական պաշտոնյաների, Visa-ի հայտնի խոսնակների, բանկային և ֆինանսական հատվածների մասնագետների, վճարային տեխնոլոգիաների փորձագետների։

Ֆորումի առանցքային թեմաներն էին թվային վճարումները, գեներատիվ AI-ն, ավելացված արժեքի ծառայությունները եւ Gen Z ՝ որպես սպառողական ծախսերի աճի շարժիչ ուժ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում