Քաղաքականություն

Հանրապետության նախագահը Մոնտեվիդեոյում շփումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահը Մոնտեվիդեոյում շփումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք երկրների նախագահների և բարձր ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահը, մասնավորապես, զրույցներ է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի, Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի, Դոմինիկանայի նախագահ Լուիս Ռոդոլֆո Աբինադերի, ինչպես նաև միջոցառման մասնակից այլ պետությունների ներկայացուցիչների հետ:

Զրույցների ընթացքում պետությունների ղեկավարներն ու բարձր ներկայացուցիչները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ անցուդարձերի, միջազգային զարգացումների միտումների, առկա մարտահրավերների և դրանց կանխարգելման ուղիների որոնման վերաբերյալ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում