ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում հայաստանյան կողմի բացակայությունը բնութագրում է ընթացիկ աշխարհաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում և ինչ-որ չափով հենց ՀԱՊԿ-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լուկաշենկոն հայտնել է Աստանայում ՀԱՊԿ-ի նեղ կազմով գագաթնաժողովում:
«Այսօր ինձ պատիվ է վիճակվել հանդես գալու առաջինը, քանի որ մեր հայ գործընկերները չեն մասնակցում նիստին: Դա, ի դեպ, բնութագրում է ընթացիկ աշխարհաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում և ինչ-որ չափով նաև մեր կազմակերպությունը», - մեջբերում է ԲելՏԱ գործակալությունը Լուկաշենկոյի խոսքերը: