Միացյալ Նահանգներ

Թրամփը և Բայդենը համաձայնագիր են ստորագրել, որը թույլ է տալիս սկսել իշխանության փոխանցումը

1 րոպեի ընթերցում

Թրամփը և Բայդենը համաձայնագիր են ստորագրել, որը թույլ է տալիս սկսել իշխանության փոխանցումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմը համաձայնագիր է ստորագրել Սպիտակ տնից հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ, որը ճանապարհ է բացում իշխանության պաշտոնական փոխանցման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

«Այս գործողությունը մեր Կաբինետի համար առաջարկված թեկնածուներին թույլ է տալիս սկսել կարևոր նախապատրաստական աշխատանքներ, այդ թվում՝ յուրաքանչյուր վարչությունում և գործակալությունում թիմերի տեղակայմամբ, և ավարտին հասցնել իշխանության փոխանցումն՝ ըստ նախատեսված կարգի», -հայտարարության մեջ ասել է Սյուզի Ուայլսը, որին Թրամփը նշանակել է իր աշխատակազմի ղեկավար: 

Սպիտակ տան պաշտոնյաները հայտարարել են, որ դաշնային գործակալությունները ցուցումներ կստանան՝ նպաստելու Թրամփի թիմի հետ տեղեկատվության անվտանգ փոխանակմանը:

ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմն աշխատանքը կդադարեցնի 2025 թ. հունվարի 20-ին՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում