Արամ Հովհաննիսյանը և Զաքարի Բարթերը հայտնել են հայ-ամերիկյան համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ՆԳ նախարարության բարեփոխումների գործընթացում ցուցաբերվող շարունակական աջակցության համար: 

Անդրադառնալով Ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ Արամ Հովհաննիսյանը մատնանշել է Համայնքային և Քրեական ոստիկանությունների ձևավորումը, ստորաբաժանումների առջև դրված խնդիրները։

Նա ներկայացրել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման ընթացիկ աշխատանքները, կառուցվածքի, գործառույթների ու կադրային քաղաքականության մանրամասներ։

Ըստ աղբյուրի՝ բարձր գնահատելով ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ Զաքարի Բարթերը կարևորել է անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացման և այլ ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։

Քննարկվել են փորձի փոխանակման, ծառայողների կրթական գործընթացի կազմակերպման, վերապատրաստման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հանդիպման ավարտին կողմերը հայտնել են համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում