ՀՀ-ում COP-17-ի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե է ստեղծվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետի որոշմամբ կոմիտե է ստեղծվել 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) կազմակերպման և անցկացման նպատակով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ 

Հայաստանը 2026 թվականին հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP-17-ը:  Հոկտեմբերի 31-ին կայացած քվեարկության արդյունքներով Հայաստանը առաջ է անցել Ադրբեջանից։ Հայաստանը հավաքել է 65, Ադրբեջանը՝ 58 ձայն։ 

Հայերեն English Español فارسی Français