Միացյալ Նահանգներ

Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը ներկա կգտնվի Թրամփի երդմնակալությանը

1 րոպեի ընթերցում

Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը ներկա կգտնվի Թրամփի երդմնակալությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը կմասնակցեն ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։

«Նախագահը խոստացել էր, որ կմասնակցի երդմնակալությանը, անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում։ Նա և առաջին տիկինը պատրաստվում են հարգել այդ խոստումը և մասնակցել երդմնակալությանը», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի ավագ տեղակալ Էնդրյու Բեյթսը։ 

Նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թ. հունվարի 20-ին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում