Թուրքիա

Թուրքիան կաջակցի Պաղեստինին մինչև Գազայի հակամարտության ավարտը

1 րոպեի ընթերցում

Թուրքիան կաջակցի Պաղեստինին մինչև Գազայի հակամարտության ավարտը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան կաջակցի Պաղեստինի ժողովրդին մինչև Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցվի։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների կաբինետի նիստին, որը տեղի է ունեցել Անկարայում։

«Մենք մեր բոլոր ուժերով և միջոցներով կաջակցենք մեր եղբայրներին և քույրերին մինչև ցեղասպանությունը դադարի, և Գազան ու Պաղեստինը լիովին ազատագրվեն», - ասել է Էրդողանը ՝ նշելով, որ Անկարան միջազգային բոլոր հարթակներում հայտարարում է իր աջակցությունը Պաղեստինին և Իսրայելի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտության մասին։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում