Հասարակության լայն շերտերում տարածված մտահոգությունները շարունակում են մնալ ՄԻՊ-ի ուշադրության ներքո

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին շարունակում են ներկայացվել մտահոգություններ՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված փոփոխությունների՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։

«Կարևորելով հարցը՝ Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս նախագծային փուլում օրենսդրական փոփոխությունների առնչությամբ իր կարծիքն է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ բարձրացնելով քննարկվող փոփոխությունների հիմնավորվածությանն ու նույն փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումների պատշաճ կազմակերպմանն առնչվող հարցադրումներ։ 

Նշված խնդիրներն արտացոլվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային դիրքորոշման մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԶԼՄ-ների հարցադրումներին ի պատասխան՝ հաղորդագրություն է տարածած ՄԻՊ-ի գրասենյակը: 

Վերոշարադրյալով պայմանավորված՝ հասարակության լայն շերտերում տարածված մտահոգությունները շարունակում են մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո՝ Պաշտպանի իրավասությունների շրջանակներում առկա ողջ գործիքակազմի գործադրմամբ:

Հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Փաստաբանների պալատն ու մի շարք հասարակական կազմակերպություններ՝ խնդրելով Սահմանադրական դատարանի առջև բարձրացնել հարկային օրենսդրության քննարկվող փոփոխությունների՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ հարցը։ 

Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները, այդ թվում՝ գործի ելքի առնչությամբ։ 

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով վերոշարադրյալի պայմաններում վերջիններիս համար խնդրո առարկա հարցը Սահմանադրական դատարանի քննությանը ներկայացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունը՝  Մարդու իրավունքների պաշտպանը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ առաջ քաշված բոլոր մտահոգություններն ու դիրքորոշումները ներկայացրել է սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի քննարկմանը։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է փաստաբանների հետ համատեղ կառուցողական աշխատանքը, ընդգծում է փաստաբանության ինստիտուտի ամրապնդմանը յուրաքանչյուրիս աջակցության կարևորությունը և հանձնառու է ՄԻՊ մանդատին վերաբերելի գործիքակազմերի շրջանակներում շարունակելու ներկայացնել և բարձրաձայնել այս ինստիտուտին, այդ թվում` քննարկվող խնդրին առնչվող գործընկերների մտահոգությունները:

Հայերեն

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին

Սերբիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը կքննարկեն էներգետիկ անվտանգությանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքը

Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Սիրիայի նոր իշխանությունները հույս ունեն, որ երկիրը կվերադառնա Արաբական պետությունների լիգա

Ադրբեջանի ԱԳ նախարարը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մասին

Լևոն Արոնյանը միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը

Թեհրանում Գերագույն դատարանի մոտ զինված հարձակում գործած անձն ինքնասպանություն է գործել. ներկայացվել են դեպքի մանրամասները

Լարսը փակ է բեռնատարների համար