Հայաստանում ՄԻԱՎ-ի նոր դեպքերի գրանցման աճի միտում կա․ թիրախում նաև աշխատանքային միգրանտներն են

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 462 նոր դեպք։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մոնիթորինգի և գնահատման բաժնի վարիչ Աննա Մերգելյանը նշեց, որ վերջին երկու տարվա ընթացքում տարեկան 500-530 ՄԻԱՎ վարակի նոր դեպք է գրանցվել։ 

«Այս ցուցանիշն ավելին է, քան տարիներ առաջ էր։ Տեսնում ենք, որ ՄԻԱՎ-ի նոր դեպքերի գրանցման աճի միտում կա։ Առաջին հայացքից կթվա, թե հիվանդությունն է տարածվում, սակայն մյուս կողմից կարող ենք ասել, որ հետազոտվողներն են ավելացել։ Վերջին շրջանում ակտիվ կատարվում են իրազեկման, կանխարգելման միջոցառումներ, որոնց արդյունքում քաղաքացիները սկսել են ավելի շատ հետազոտվել»,-ասաց Աննա Մերգելյանը։ 

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը նշեց, որ հիվանդության վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս շուտ արձագանքել և բուժառուի կյանքի որակը լավարկել։ Այդ պատճառով շատ կարևոր է պարբերաբար հետազոտվելը։ 

«Ցանկացած մարդ, ով ունեցել է անպաշտպան սեռական հարաբերություն անհայտ կարգավիճակով անձի հետ, պարտադիր պետք է հետազոտվի։ Այն անձը, ով ներերակային ճանապարհով օգտագործում է թմրամիջոց, նույնպես պետք է բժիշկների ուշադրության կենտրոնում լինի։ Այս համատեքստում կարող ենք ասել, որ թիրախում նաև աշխատանքային միգրանտներն են։ Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիվանդների գրեթե կեսը հենց աշխատանքային միգրանտներ են»,-ասաց Վարդան Արզաքանյանը:

Հայաստանում ՄԻԱՎ-ի առաջին դեպքը գրանցվել է 1988 թվականին։ 2024 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ 1988 թվականից ի վեր Հայաստանի քաղաքացիների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 6076 դեպք։ Հիվանդությունը 438 դեպք արձանագրվել է օտարերկրացիների մոտ։ Բուժառուների ճնշող մեծամասնությունն արական սեռի ներկայացուցիչներ են։ Դեպքերի մոտ կեսը՝ 48 տոկոսը, 25-39 տարեկաններն են։ Ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են Շիրակի մարզում։

Կարևորելով ժամանակին հետազոտվելու գաղափարը՝ ՀՀ առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սպարտակ Պետրոսյանը տեղեկացրեց, որ դա անվճար է։  

«Վերջին տարիներին կանխարգելիչ միջոցառումների շրջանում այնպես է արվում, որ հետազոտությունները հասանելի լինեն բնակիչներին։ Իրազեկման, ուղղորդման առումով ներգրավվում են նաև առաջնային օղակները։ Գործում են շարժական կետեր, որտեղ մեր քաղաքացիները կարող են մոտենալ ու հետազոտվել։ Ուզում եմ ընդգծել, որ առկա է դեղամիջոց, որն օգնում է կառավարել հիվանդությունը, մարդու կյանքի որակը փոխել այն աստիճան, որ նա կարող է բնականոն կյանքով ապրել, երեխաներ ունենալ։ Պարզապես անհրաժեշտ է աչքաթող չանել ու դիմել բժշկի՝ պահպանելով ինչպես սեփական, այնպես էլ հարազատների առողջությունը»,-ասաց Սպարտակ Պետրոսյանը։ 

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումեր։ Նոյեմբերի 30-ին հետազոտությունների համար նախատեսված շարժական կենտրոնը կգործի Գյումրիում, դեկտեմբերի 1-ին՝ Երևանում։ 

Հայերեն Español

Սևան համայնքի այգիներն ու խաղահրապարակները համալրվում են նոր խաղամիջոցներով

ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար

Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում հիմնանորոգվում է 1,6 կմ ճանապարհ

Վարչապետը Հայաստան-Ադրբեջան հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է համարում սոցիալ-հոգեբանական բաղադրիչը

Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ կայունացվել է Հայաստանի արտաքին միջավայրը. վարչապետ

Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում

Հայաստանն առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի

Հանուն մեր երեխաների՝ պարտավոր ենք բռնությունը ճանաչել, այլևս չհանդուրժել մեր ընտանիքներում. Աննա Հակոբյանը տեսանյութով անդրադարձել է ընտանեկան բռնության ազդեցությանը երեխաների վրա

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան