Նոր նշաձող ուռուցքաբանության ոլորտում. մեկնարկել է Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցի 6-րդ կոնֆերանսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցի 6-րդ կոնֆերանսը, որի շրջանակներում Գերմանիայի տարբեր համալսարանական կլինիկաների պրոֆեսորներ և  առաջատար մասնագետներ հանդես կգան դասախոսություններով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոնֆերանսի երկու օրերի ընթացքում գերմանացի մասնագետները, բացի դասախոսություններով հանդես գալուց, կկազմակերպեն նաև քննարկումներ կլինիկական դեպքերի վերաբերյալ։ 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին,  ընդգծեց՝ արդեն 6-րդ անգամ հավաքվում են՝ քննարկելու ոլորտում փորձի փոխանակման հետ կապված և շարունակական բժշկական կրթությանը նպաստող մի շարք արդիական հարցեր:

«Կարող ենք փաստել, որ ուռուցքաբանության ոլորտը վերելք է  ապրում, և միջազգային դաշտում Հայաստանը զբաղեցնում է իր ուրույն տեղը նաև այս համագործակցության շնորհիվ: 2015 թվականից Հյուսթոնի համալսարանի հետ մեր համագործակցությունը փաստացի որակական փոփոխություն հաղորդեց ոչ միայն ԵՊԲՀ-ին, այլ ամբողջ առողջապահական համակարգին՝ հաշվի առնելով, որ մեր մասնագետները լայնորեն ներգրավված են տարբեր աշխատանքներում»,- նշեց Մուրադյանը:

Նա ընդգծեց՝  նման համագործակցության առանցքում կարող են ընդգրկվել ոչ միայն կայացած մասնագետները, այլ նաև ուսանողները, կլինիկական օրդինատորները, ինչը որակապես կփոխի այն մտահոգիչ պատկերը, որ տարիներ շարունակ այս ոլորտում գրանցվել է Հայաստանում: 

«Այո, ուռուցքաբանության հարցերը չեն եղել այն բարձրության վրա, որը մենք պատկերացրել ենք, բայց այսօր կարող ենք փաստել, որ բժշկական համալսարանը Ուռուցքաբանության ազգային կենտրոն հետ մեկտեղ դարձավ այն առաջատար կազմակերպություններից մեկը, որ փոխեց ուռուցքաբանության վերաբերյալ պատկերացումները և արդյունավետությունը: 

ԵՊԲՀ հրավիրված պրոֆեսոր, Քաղցկեղի կենտրոնի գլխավոր տնօրեն, Հաննովերի բժշկական դպրոցի գիտահետազոտական աշխատանքների գծով պրոֆեսոր Յորգ Հայերն ընդգծեց, որ սկսած 2013-2014 թվականներից՝ նկատել են, որ ուռուցքաբանության ոլորտում համագործակցությունը  շատ անհրաժեշտ է, քանի որ ոլորտում գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ։  

«Բազմաթիվ բուժառուներ բուժում են փնտրում այլ երկրներում։ Հայաստանի և Գերմանիայի նախարարությունները հիմնեցին խորը և տևական համագործակցություն, որով մենք կարող ենք փորձի փոխանակում իրականացնել և սովորել միմյանցից։ Համագործակցության ընթացքում մենք շատ բան ենք սովորել Հայաստանի, վերջինիս մշակույթի և, իհարկե, այն հեռանկարների մասին, որոնք կապված են առողջապահության ոլորտի հետ։  

Այդ հեռանկարները, որոնք մենք կիսում ենք, քննարկման առարկա են, և ես շատ ուրախ եմ, որ մենք կարող ենք ընդլայնել մեր տեսակետների փոխանակման դաշտը»,- նշեց Յորգ Հայերը:

Ըստ նրա՝ այս բոլոր հեռանկարները  հնարավորություն են տալիս ավելի խորացնելու երկու կողմերի համագործակցությունն ու կարծիքների փոխանակումը։

 

Հայերեն

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է. հիմնական թիրախային խումբը երեխաներն են

Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներից են

Մերձավանում սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում. ՆԳՆ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր