Քաղաքականություն

ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

1 րոպեի ընթերցում

ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Խուդաթյանի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվեցին Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։

Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվեց կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվեց վերահսկող։

Խորհրդի անդամների քվեարկությամբ ընտրվել եմ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է իմ թեկնածությունը»,- նշել է Դավիթ Խուդաթյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում