Տնտեսություն

Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատեց կենդանի խոզերի ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառելու որոշումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդգրկված էր ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում։

Այս սահմանափակումը կգործի 6 ամիս և ուղղված է խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերի պաշտպանությանը և պարենային անվտանգության ապահովմանը։

Ըստ կառավարության ներկայացրած տվյալների՝ 2024 թվականին նախատեսվում է խոզի մսի տեղական արտադրության զգալի աճ։ Այս պայմաններում 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներկրման ծավալների շարունակական աճը կարող է խաթարել տեղական արտադրողների շահերը։ Հաշվի առնելով ներկրված կենդանի խոզերի աճող քանակը՝ որոշվել է սահմանափակել ներմուծվող խոզերի թիվը՝ սահմանելով առավելագույնը 25 հազար գլուխ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում