Կառավարությունը հաստատեց «Օթևան» ՊՈԱԿ-ի անվտանգության ապահովման նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատեց «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում գտնվող սոցիալական բնակարանային ֆոնդի շենքում անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով տեսահսկման համակարգի ներդրման վերաբերյալ որոշումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը նախատեսում է 963,200 դրամ հատկացնել համակարգի ներդրման համար։

«Օթևան» կազմակերպությունը, որի հիմնական գործունեությունն ուղղված է սոցիալական բնակարանային ֆոնդի շահառուների կացարաններով ապահովմանը, երկար ժամանակ առնչվում է ապօրինի ներխուժման, հակաիրավական վարքագծի և նյութական արժեքների վնասման խնդիրների հետ։ Կառույցը ներկայումս սպասարկում է 81 շահառու՝ ունենալով 45 սենյակ և մոտ 2290 քմ տարածք։

Տեսահսկման համակարգի ներդրումը կօգնի կանխարգելել շենքի և հարակից տարածքում հնարավոր իրավախախտումները՝ ապահովելով շահառուների իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կսահմանափակվեն ապօրինի գործողությունները՝ ներառյալ շենքի տարածք ապօրինի ներխուժումները, կապահովվի նյութական արժեքների պատշաճ պահպանումը: Նախագծի ընդունումը կնպաստի համակեցության կանոնների պահպանմանը։

 

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ