Կառավարությունում քննարկվում է ԱՖԳՄ աշխատավարձի հաշվարկման մեխանիզմի փոփոխության հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունում քննարկվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների (ԱՖԳՄ) աշխատավարձի հաշվարկման մեխանիզմի փոփոխության հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի միասնական «e-draft» կայքում։
ԱՖԳՄ-ի աշխատավարձի գործակցի կետը նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել 2026 թվականի հունվարի 1-ից՝ մինչ այդ անհրաժեշտ մասնագետների ներգրավման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Ըստ հիմնավորման՝ ներկայումս ԱՖԳՄ-ի աշխատավարձը կազմում է 405,184 դրամ՝ անկախ գնահատումների թվաքանակից։ Սակայն տարբեր մասնագետների գնահատման ծավալների և զբաղվածության մակարդակի ուսումնասիրությունը ցույց է տվել շեղումներ, ինչը բացասական ազդեցություն ունի գնահատման գործընթացի արդյունավետության վրա։

Առաջարկվում է հրաժարվել «գործավճար» տերմինից՝ կիրառելով ավելի ճշգրիտ «գործավարձ» հասկացությունը և հետաձգել հաշվարկման փոփոխության ներդրումը՝ մինչև անհրաժեշտ պայմանների ապահովումը։

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ։ Նախագիծն անմիջականորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից, սակայն նպատակ ունի բարելավել ԱՖԳՄ-ի աշխատանքի կազմակերպումը՝ մասնագետների ներգրավման և ֆունկցիոնալության գնահատման գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու միջոցով։

Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան հետաձգել աշխատավարձի հաշվարկման եղանակի փոփոխությունը՝ դրան նախապատրաստվելու համար։ Դա կնպաստի գնահատման համակարգի բարելավմանը և անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի կայուն կազմակերպմանը։

 

Հայերեն

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների զեկույցին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ազդել Իսրայելի ընտրությունների վրա

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. Միրզոյան

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

Երևանն ու Պեկինը կընդլայնեն գործակցությունը՝ քաղաքային զարգացման արդյունավետ լուծումների ու հաջողված փորձի փոխանակման ուղղությամբ

Սեպտեմբերին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան հանդիպումը պետք է նվիրված լինի միջուկազերծմանը

Կառավարությունը զբաղվածության երեք ծրագրերը կմիավորի․ ուսուցման համար կտրամադրվեն մինչև 250 հազար դրամի վաուչերներ

COP17-ի շրջանակում Վարդենիսը ներկայացավ համայնքի բոլոր բարիքներով