Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել են ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր

1 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել են ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել են ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել կուսակցության մամուլի ծառայությունը։ 

«Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Նուբարաշեն Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Անդրանիկ Գասպարյանի , Նոր Նորք ՏԿ-ում՝ Արմեն Կոտոլյանի, Դիլիջան ՏԿ-ում՝ Դավիթ Սարգսյանի, Թալին ՏԿ-ում՝ Տավրոս Սափեյանի, Ծաղկահովիտ ՏԿ-ում՝ Նորաին Հակոբյանի, Արմավիր ՏԿ-ում՝ Դավիթ Խուդաթյանի, Փամբակ ՏԿ-ում՝ Սուրեն Կոստանյանի, Տաշիր ՏԿ-ում՝ Ջոն Պողոսյանի թեկնածությունները։ 

Քննարկվել են նաև ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում