Հայաստան

Վաղաշենում ավարտին է մոտենում ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցումը

1 րոպեի ընթերցում

Վաղաշենում ավարտին է մոտենում ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցումը

ԳԱՎԱՌ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վաղաշենի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 68 միլիոն 388 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Վաղաշենի 22-րդ փողոցի 2-րդ փակուղուց սկիզբ առնող ոռոգման ցանցի կառուցում, 1460 մետր ընդհանուր երկարությամբ, մետաղական կիսախողովակներով։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի սեպտեմբերից և նոյեմբերի 18-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։ 

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Մինասյաններ Շին» ՍՊԸ-ն։ 

Ծրագրի իրականացման արդյունքում եկող տարվանից Վաղաշենի տնտեսությունների շուրջ 30 տոկոսի տնամերձ հողամասերում ոռոգման ջուրը կմատակարարվի ժամանակին ու անկորուստ։ 

Խոսրով  Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում