ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում դեկտեմբերի 8-ին, ժամը 13:00-ին տեղի կունենա Արամ Խաչատրյանի «Տոկատ»-ի տեսահոլովակի պրեմիերան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մենապարուհին Աննա Քալաշյանն է, դաշնամուր՝ Հայկ Մելիքյան։
«Միասին նրանք կպատմեն մի պատմություն, որտեղ յուրաքանչյուր շարժում հնչյուն է, և յուրաքանչյուր հնչյուն՝ շունչ»,- ասված է միջոցառման վերաբերյալ հաղորդագրության մեջ: