Քաղաքականություն

ՔՊ-ն արտահերթ ընտրությունների անցկացման ծրագրեր չունի

1 րոպեի ընթերցում

ՔՊ-ն արտահերթ ընտրությունների անցկացման ծրագրեր չունի

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արտահերթ ընտրությունների անցկացման ծրագրեր չունի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Խորհրդարանական արտահերթ ընտրությունների ծրագրեր չունենք։ Հայաստանում 2021 թվականին են տեղի ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և Հայաստանի ժողովուրդն իր կամքը ձևակերպել է ընտրությունների արդյունքում։ Հաջորդ ընտրությունը 2026 թվականին է, և մենք մինչև այդ պետք է իրագործենք ժողովրդի կողմից մեզ տրված մանդատը»,- նշեց Կոնջորյանը։ 

Հայաստանի կառավարությունում պաշտոնանկությունների ֆոնին ընդդիմադիր որոշ գործիչներ կարծիք էին հայտնել, որ դրանք պայմանավորված են նախընտրական գործընթացներով՝ ակնարկելով, որ իշխող ուժն արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու ծրագրեր ունի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում