Երևանի Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին ավարտական տեսքի է բերվում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Փոխարինվել է ամբողջ այգու ոռոգման ցանցը, հողատարածքը հարթեցվել է և ծածկվել սևահողի շերտով, կառուցվել է նոր պոմպակայան շատրվանները սպասարկելու համար: Արդիականացվել է նաև լուսավորության ցանցը:
Բացի այդ, տեղադրվել են բազալտե նոր եզրաքարեր և սալիկներ, 77 աղբաման, 11 ձևավոր և 115 սովորական նստարան, 7 խաղասարք և 7 մարզասարք: