ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան):
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից, նշելով, որ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: