Աշխարհ

Հնդկաստանը հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանն առաջին անգամ փորձարկել է հեռահար հիպերձայնային հրթիռ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնել է պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը «Ֆեյսբուք »-ի իր էջում, արձակումը հաջողությամբ իրականացվել է Աբդուլ Ղալամ կղզու փորձադաշտից։

«Հնդկաստանը հասել է կարևոր հանգրվանի՝ Օդիշայի ափերի մոտ գտնվող Դոկտոր Աբդուլ Ղալամ կղզուց հեռահար հիպերձայնային հրթիռի հաջող թռիչքային փորձարկում»,- գրել է նախարարը՝ պատմական պահ համարելով հիպերձայնային հրթիռի փորձարկումը, քանի որ, ըստ նրա, այդ  նշանակալի ձեռքբերումը Հնդկաստանին դասել է այնպիսի երկրների շարքում, որոնք ունեն նման կարևոր և առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների հնարավորություններ:

Սինգհը շնորհավորել է Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությանը (DRDO), Հնդկաստանի զինված ուժերին և արդյունաբերությանն այդ նվաճման համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում