Սպորտ

Թիմը ներքին մոտիվացիայով է մոտենում առաջիկա խաղին. Սուրեն Չախալյան

2 րոպեի ընթերցում

Թիմը ներքին մոտիվացիայով է մոտենում առաջիկա խաղին. Սուրեն Չախալյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի կարծիքով՝ ընթացիկ մրցափուլում Լատվիան սկսել է առավել կարգապահ ֆուտբոլ ցուցադրել:

«Մեր թիմը ներքին մոտիվացիայով է մոտենում առաջիկա խաղին: Երկու թիմերի համար սա կլինի սկզբունքային հանդիպում: Հաղթանակի դեպքում մենք կմնանք նույն` C ենթախմբում, նույնը վերաբերում է նաև Լատվիային: Մեր միակ նպատակը դրական արդյունք ապահովելն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային հանդիպման ժամանակ ասել է մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը:

Ըստ Չախալյանի՝ հավաքականի մեկնարկային կազմում փոխոխություններ կլինեն, սակայն տակտիկական փոփոխությունների մասին նա չբարձրաձայնեց: Անդրադառնալով Լատվիայի հավաքականի որակներին` Չախալյանն ընդգծեց, որ մրցակիցները սկսել են առավել կարգապահ ֆուտբոլ ցուցադրել:

 Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցելու է Լատվիայի հետ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի ընտրական փուլի վերջին տուրից առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղում է:

Վերջին տուրից առաջ C4 ենթախմբի առաջատարը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն է, որն ունի 13 միավոր: Երկրորդ տեղում 6 միավորով Ֆարերյան կղզիներն են: 4-ական միավոր ունեն Հայաստանն ու Լատվիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում