Մշակույթ

Մահացել է «Ադամանդե ձեռքը» և այլ հայտնի ֆիլմերի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան

1 րոպեի ընթերցում

Մահացել է «Ադամանդե ձեռքը» և այլ հայտնի ֆիլմերի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 84 տարեկան հասակում մահացել է ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի Սվետլանա Սվետլիչնայան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով կինոքննադատ Սուսաննա Ալպերինայի տարածած հաղորդագրությունը։

«Մահացել է Սվետլանա Սվետլիչնայան։ Այս մասին ինձ հայտնել է Սլավա Շմիրովը», - գրել է Ալպերինան։

Սվետլիչնայայի ֆիլմագրությունը ներառում է մի քանի տասնյակ ֆիլմեր, ամենահայտնիներից են «Ադամանդե ձեռքը», «Գարնան տասնյոթ ակնթարթ»-ը, «Հանդիպման վայրը չի կարելի փոխել», «Աստվածուհի. ինչպես ես սիրեցի» և այլն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում