Վրաստան

Վրաստանի ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները. իշխող «Վրացական երազանք»-ը ստացել է 150 մանդատից 89-ը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները. իշխող «Վրացական երազանք»-ը ստացել է 150 մանդատից 89-ը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի տասնմեկերորդ գումարման խորհրդարանում ընտրությունների վերջնական արդյունքներով 150 մանդատից 89-ը ստացել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ ներկայացնելով Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ամփոփիչ տվյալները։

«Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 16-ին կայացած նիստում ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները։ 150 մանդատից 89-ը ստացել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը: Մնացած 61 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Փոփոխությունների կոալիցիան» («Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա») ստացել է 19 մանդատ, «Միասնություն՝ ազգային շարժում» («Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝ 16 մանդատ, «Ուժեղ Վրաստան» («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») - 14, և «Վրաստանի համար»՝ 12 մանդատ», - հայտնել են Վրաստանի ԿԸՀ-ից։

Վերջինիս փոխանցմամբ՝ այսպիսով, Վրաստանի իշխող կուսակցությունը ռեկորդ է սահմանել և ընտրությունների արդյունքներից հետո կարողացել է չորրորդ անգամ պահպանել իշխանությունը՝ ստանալով ընտրողների մոտ 54 տոկոսի աջակցությունը։

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 26-ին։

Ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվում են ճանաչել «Վրացական երազանք»-ի հաղթանակը՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել տոտալ ընտրակեղծիք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում