Հայաստան

ԱԺ պատգամավորները կմասնակցեն ԵԽԽՎ Արհեստական բանականության և մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նիստին

1 րոպեի ընթերցում

ԱԺ պատգամավորները կմասնակցեն ԵԽԽՎ Արհեստական բանականության և մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կգործուղվեն Ժնև: 

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից: 

Պատգամավորները Ժնեւ (Շվեյցարիայի Համադաշնություն) կգործուղվեն նոյեմբերի 17-20-ը ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Արհեստական բանականության եւ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նիստին: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում