ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ նոյեմբերի 15-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.61 դրամով և կազմել 388.25 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.01 դրամով և կազմել 410.42 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 3.90 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.05 դրամով և կազմել 491.99 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 341.61 դրամով և կազմել 32046.39 դրամ: Արծաթի գինը նվազել է 10.88 դրամով և կազմել 374.35 դրամ: