ՀՀ ՆԳ նախարարն ու Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի տնօրենը քննարկել են անօրինական միգրացիայի կանխարգելմանն ուղղված հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիա կատարած այցի շրջանակում Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Միխայիլ Շպինդելեգերին։

Հանդիպմանը մասնակցել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, կարևորելով ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ Վահե Ղազարյանն այն շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։

Նախարարն ընդգծել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կենտրոնի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հարցում։ 

Վահե Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները, կարևորել այդ գործընթացում միջազգային գործընկերների, մասնավորապես, Եվրոպական Միության դերը։

Նախարարը կարևոր ձեռքբերում է համարել ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միգրացիոն քաղաքականության իրականացման, մասնավորապես, միգրացիոն հոսքերի կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման և այլ հարցեր։ 

Վահե Ղազարյանը Միխայիլ Շպինդելեգերին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ապաստան հայցողների համար նոր կենտրոնի բացման արարողությանը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը։

Հայերեն English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում