Հայաստան

Հայաստանի վարչապետն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկային: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ Կառավարության և ԵՆԲ-ի միջև արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի և այլ ուղղություններով: 

Թերեզա Չեվինսկայան նշել է, որ ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթությունների և ռազմավարական ծրագրերի իրականացման գործում: 

Այս համատեքստում, կողմերը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման և այլ ծրագրերի կյանքի կոչումը: 

Մտքեր են փոխանակվել հետագա նախագծերի իրականացման հնարավորությունների, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և այլ հարցերի շուրջ:   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում