Թրամփը Թուլսի Գաբարդին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնի համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը երկրի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում առաջադրել է Թուլսի Գաբարդին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Associated Press գործակալությունը հաղորդում է, որ սա շատ ազդեցիկ պաշտոն է, որը վերահսկում է ԱՄՆ հետախուզական գործակալությունները և գործում է որպես նախագահի՝ հետախուզության հարցերով խորհրդական։ 

Գաբարդը վետերան է, որը ծառացել է ավելի քան 20 տարի, սակայն նա հետախուզության ոլորտում փորձ չունի, ինչպես այդ պաշտոնում աշխատած մյուս ղեկավարները։ Գաբարդը Դեմոկրատական ​​կուսակցության անդամ է եղել, սակայն լքել է այն 2022 թվականին։ 2024 թվականին նա իր աջակցությունն է հայտնել Թրամփին։

The Associated Press-ը նշում է, որ Թուլսի Գաբարդն օգնել է Դոնալդ Թրամփին պատրաստվել դեմոկրատների կողմից առաջադրված նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հետ բանավեճին։ Իսկ հոկտեմբերին Հյուսիսային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ Գաբարդը հայտարարեց, որ պաշտոնապես դառնում է հանրապետական։ 

Գաբարդն առաջին անգամ Հավայիի Ներկայացուցիչների պալատի անդամ է ընտրվել 21 տարեկանում, սակայն մեկ ժամկետից հետո ստիպված էր լքել պաշտոնը, քանի որ Ազգային գվարդիայի նրա ստորաբաժանումը մեկնում էր Իրաք։ Այնուհետև նա ընտրվել է ԱՄՆ կոնգրեսական՝ ներկայացնելով Հավային։ 2020 թվականին Գաբարդն իր թեկնածությունն էր ներկայացրել նախագահի պաշտոնի համար դեմոկրատների կողմից առաջադրվելու համար։

Թրամփը նաև հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում կնշանակի Փիթ Հեգսեթին, որը Fox News-ի հաղորդավար է և վետերան։  

Միացյալ Նահանգներ

Թրամփը Fox News-ի հաղորդավարին կնշանակի պաշտպանության նախարար

Իսկ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նա առաջադրել է սենատոր Մարկո Ռուբիոյին։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփը Մարկո Ռուբիոյին պաշտոնապես առաջադրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար

2019 թվականին Գաբարդը ԱՄՆ մի քանի այլ սենատորների և Ներկայացուցիչների պալատի հետ համատեղ աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին՝ հաստատելու ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և մշտական ​​հիշատակումը: Խոսելով 1915 թվականի զանգվածային սպանությունների մասին՝ Գաբարդը նշել է. «Օսմանյան կայսրությունը փորձում էր մաքրել իրեն հայ և քրիստոնյա բնակչությունից, և ԱՄՆ-ը դարձավ բազմաթիվ վերապրածների տուն»։ Ի վերջո, 2021 թվականին նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն։

 

Հայերեն العربية English Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար