Միացյալ Նահանգներ

Թրամփը Մարկո Ռուբիոյին պաշտոնապես առաջադրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար

1 րոպեի ընթերցում

Թրամփը Մարկո Ռուբիոյին պաշտոնապես առաջադրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 13-ին հայտարարել է, որ սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունն առաջադրում է իր վարչակազմում պետքարտուղարի պաշտոնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը:

«Նա կլինի մեր երկրի ուժեղ ջատագովը, մեր դաշնակիցների իսկական ընկերը և անվախ մարտիկ, որը երբեք զիջումներ չի անի մեր հակառակորդներին», - մեջբերում է գործակալությունը հատված Թրամփի հայտարարությունից։

Ռուբիոն սենատորի պաշտոնն զբաղեցնում է 2011 թվականից. մինչ այդ նա եղել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրներին, հայտնել էին Պետքարտուղարության ղեկավարի պաշտոնում 53-ամյա Ռուբիոյին առաջադրելու Թրամփի պլանների մասին։

Մարկո Ռուբիոն, մասնավորապես, հայտնի է Չինաստանի, Իրանի և Կուբայի հանդեպ իր կոշտ դիրքորոշմամբ և Իսրայելի մեծ աջակիցն է։ Միևնույն ժամանակ նա կիսում է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ուղի գտնելու անհրաժեշտության վերաբերյալ Թրամփի կարծիքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում