1990 թվականից ի վեր աշխարհում շաքարային դիաբետով հիվանդների թիվն ավելի քան քառապատկվել է. ԱՀԿ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1-ին կամ 2-րդ տիպի շաքարախտով տառապող մարդկանց թիվը 1990 թվականից ի վեր ավելի քան քառապատկվել է՝ 2022 թվականին գերազանցելով 800 միլիոնը: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ վկայակոչելով The Lancet գիտական ​​հանդեսում հրապարակված հետազոտության արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«2022 թվականին մոտավորապես 828 միլիոն մեծահասակ (18 տարեկան և բարձր) տառապում էր շաքարախտով, ինչը 630 միլիոնով ավելի է, քան 1990 թվականին», - ասված է հոդվածում։ 

1990 թվականից մինչև 2022 թվականը «շաքարախտի տարածվածությունն աճել է 131 երկրներում կանանց համար և 155 երկրներում տղամարդկանց համար»։ Ամենամեծ աճը նկատվել է Հարավարևելյան և Հարավային Ասիայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, ինչպես նաև Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում:

Հետազոտության հեղինակները հանգել են այն եզրակացության, որ 2022 թվականին «շաքարախտի տարածվածությունն ամենացածրն է եղել Արևմտյան Եվրոպայում և Արևելյան Աֆրիկայում երկու սեռերի համար, ինչպես նաև Ճապոնիայում և Կանադայում՝ կանանց շրջանում, իսկ ամենաբարձր տարածվածությունը եղել է Պոլինեզիայում և Միկրոնեզիայում, Կարիբյան ավազանի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկան որոշ պետություններում, ինչպես նաև Պակիստանում և Մալայզիայում։ 2022 թվականին շաքարային դիաբետով տառապող 30 տարեկան և բարձր տարիքի 445 միլիոն չափահաս չի բուժվել, ինչը 3,5 անգամ ավելի է, քան 1990 թվականին: 1990-ից մինչև 2022 թվականը «շաքարախտի բուժման ընդգրկումը մեծացել է 118 երկրներում կանանց և 98 երկրներում տղամարդկանց համար»:

Ընդ որում, բուժման ընդգրկման մեծացում տեղի չի ունեցել  Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած երկրների մեծ մասում, Կարիբյան ավազանում, Խաղաղ օվկիանոսի կղզի պետություններում, ինչպես նաև Հարավային, Հարավարևելյան և Կենտրոնական Ասիայի երկրներում: Աֆրիկյան որոշ երկրներում դրա կարիքն ունեցողների 10%-ից էլ քիչն է բուժում ստանում: 

Բուժման ընդգրկումը կազմել է 55% կամ ավելի Կորեայի Հանրապետությունում, բարձր մակարդակի եկամուտներ ունեցող արևմտյան շատ երկրներում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում, մասնավորապես՝ Լեհաստանում, Չեխիայում և Ռուսաստանում, ինչպես նաև Լատինական Ամերիկայում (Կոստա Ռիկա, Չիլի և Մեքսիկա), Մերձավոր Արևելքում (Հորդանան, Կատար և Քուվեյթ) և Հյուսիսային Աֆրիկայում:

Ըստ ԱՀԿ-ի՝ սա ինչպես շաքարախտով հիվանդության, այնպես էլ դրա բուժման միտումների առաջին գլոբալ վերլուծությունն է, որին մասնակցել են բոլոր երկրները: Այդ գիտական ​​աշխատությունում, որը պատրաստվել է ԱՀԿ-ի մասնակցությամբ, գիտնականներն օգտագործել են ավելի քան 140 միլիոն մարդու տվյալներ։ 

Lancet հանդեսը հոդվածը հրապարակել է նոյեմբերի 14-ին նշվող Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ:

Հայերեն Русский

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի