Բայդենը և Թրամփը քննարկել են Ուկրաինան, Մերձավոր Արևելքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բայդեն-Թրամփ հանդիպումը տեղի է ունեցել՝ ցույց տալու իշխանության սահուն փոխանցումը՝ չնայած նրանց միջև առկա լուրջ տարաձայնություններին։ 

«Նրանք քննարկել են ազգային անվտանգության և ներքին քաղաքականության կարևոր հարցեր, որոնք ծառացած են երկրի և աշխարհի առջև։ Դա իսկապես շատ անկեղծ էր, շատ քաղաքակիրթ և առարկայական», - ասել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը։

Հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ։ Ըստ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ Բայդենը պնդել է, որ Ուկրաինային օգնությունն օգտակար է ԱՄՆ ազգային անվտանգության համար, քանի որ «ուժեղ և կայուն Եվրոպան թույլ չի տա, որ Ամերիկան ներքաշվի պատերազմի մեջ»։

Իր հերթին Թրամփը The New York Post-ին հայտնել է, որ Բայդենի հետ զրույցում շատ է քննարկվել Մերձավոր Արևելքի թեման։ 

«Ես ցանկանում էի իմանալ նրա տեսակետներն այն մասին, թե որտեղ ենք մենք։ Նա ինձ հայտնեց դրանք, նա շատ սիրալիր էր», - հայտնել է Թրամփը։

Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը խոսել են նաև իշխանության սահուն փոխանցման մասին։ 

«Անհամբերությամբ սպասում եմ, որ կունենանք, ինչպես մենք ասել ենք, սահուն փոխանցում։ Կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի դուք տեղավորվեք…. Բարի գալուստ, բարի վերադարձ», - ասել է Բայդենը։

«Քաղաքականությունը դաժան է և շատ դեպքերում հաճելի բան չէ։ Բայց այսօր ամեն ինչ լավ է, և ես շատ եմ դա գնահատում։ Իշխանության փոխանցում, որն այնքան սահուն է.... Ես դա շատ եմ գնահատում, Ջո՛», - ասել է Թրամփը Բայդենին։

2020 թվականի ընտրություններում Ջո Բայդենին պարտվելուց հետո Դոնալդ Թրամփն անտեսել էր այս ավանդույթը և չէր ընդունել նրան Օվալաձև գրասենյակում։ Թրամփը նաև ներկա չէր գտնվել Բայդենի երդմնակալության արարողությանը։

Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնը կստանձնի 2025 թ. հունվարի 20-ին։ 

Հայերեն Русский

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ

ՀՀ կառավարության նիստ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի հարցում