ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդիպել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպում են ունեցել, որի ընթացքում ընդգծել են իշխանության խաղաղ փոխանցման կարևորությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

«Բարի գալուստ, բարի վերադարձ», - ասել է Ջո Բայդենը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին խոստացել է իշխանության սահուն անցում:

 

Հայերեն English Русский