Թրամփի դեմ երկու գործերը քննած հատուկ դատախազը մտադիր է հրաժարական տալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ երկու գործեր հետաքննած հատուկ դատախազ Ջեք Սմիթը մտադիր է դադարեցնել իր աշխատանքը և հրաժարական տալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է The New York Times-ը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Սմիթը և նրա թիմի անդամները նախատեսում են պաշտոնից հեռանալ մինչև հունվար՝ նախքան Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Ավելի վաղ Թրամփը խոստացել էր Սմիթին պաշտոնանկ անել իր երդմնակալությունից երկու վայրկյան անց:

Նշվում է, որ դեռևս պարզ չէ՝ կկարողանա՞ Սմիթը հրապարակել իր քննության արդյունքները քանի դեռ գործող նախագահ Ջո Բայդենը շարունակում է պաշտոնավարել:

Պարբերականը նշում է, որ ամեն դեպքում Սմիթին չի հաջողվի մեղադրանք ներկայացնել Թրամփին, քանի որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը նախկինում եզրակացրել էր՝ գործող նախագահին չպետք է առաջադրվի մեղադրանք, որը կարող է խանգարել նրան արդյունավետ ղեկավարել երկիրը:

Ջեք Սմիթը հետաքննում է Թրամփի գործողությունները, որոնք նա, ըստ մեղադրող կողմի, ձեռնարկել է 2020 թվականի նախագահական ընտրություններում պարտվելուց հետո իշխանությունը պահպանելու համար: Խոսքը, մասնավորապես, 2021 թվականի հունվարի 6-ի նրա ելույթի մասին է, երբ Թրամփը մի քանի անգամ հայտարարել էր, թե ընտրությունները կեղծվել են: Դրանից հետո նրա կողմնակիցները ներխուժել էին Սպիտակ տուն: Թրամփը մեղադրվում է 2020 թվականի ընտրությունների մասին կեղծ տեղեկություններ տարածելու և հունվարի 6-ի իրադարձություններից օգտվելու միջոցով իշխանությունը պահելու փորձի համար:

Հայերեն Русский

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս