Սպորտ

Մենք մեծ հարգանքով ենք մոտենում Ֆարերյան կղզիների հավաքականին. Սուրեն Չախալյան

1 րոպեի ընթերցում

Մենք մեծ հարգանքով ենք մոտենում Ֆարերյան կղզիների հավաքականին. Սուրեն Չախալյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի կարծիքով՝ հավաքականի գերնպատակն առաջիկա խաղերում հաղթելն ու այս ենթախմբում մնալն է:

«Ֆուտբոլում շատ բան է փոխվել, բոլոր հավաքականները սովորել են լավ ֆուտբոլ խաղալ: Ֆարերյան կղզիների հավաքականի խաղերին հետևելով կտեսնենք, որ ոչ մի թիմ հեշտ հաղթանակ չի տոնել նրանց նկատմամբ: Մենք մեծ հարգանքով ենք մոտենում Ֆարերյան կղզիների հավաքականին: Ամեն ինչ անելու ենք հաղթելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Չախալյանը:

Վերջինիս խոսքով` ինքը նախընտրել է գլխավորել հավաքականը դժվարին այս հատվածում, քանի որ առաջնային է համարում լինել ազգային ընտրանու կողքին: 

«Այսօր մեր հիմնական նպատակը վերջին երկու խաղերում հաղթանակ տոնելն է, որ կարողանանք մնանք այս ենթախմբում»,-ասաց նա:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման նախավերջին տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Ֆարերյան կղզիների ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում