Վրաստան

Թբիլիսիի բնակչուհիները բողոքի ցույց են անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առջև

2 րոպեի ընթերցում

Թբիլիսիի բնակչուհիները բողոքի ցույց են անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առջև

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի բնակչուհիները, որոնք ներկայացնում են տարբեր ոչ կառավարական կազմակերպություններ և ընդդիմադիր կուսակցություններ, բողոքի ակցիա են անցկացնում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առջև. նրանք հայտարարում են, որ չեն ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը:

Ակցիայի մասնակիցները փորձել են մտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բակ, սակայն տեղի իրավապահները թույլ չեն տվել դա անել՝ հետ մղելով նրանց: Դա առաջացրել է ցուցարարների դժգոհությունը, որոնք սկսել են վիրավորել իրավապահներին։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 53,93%-ը։ Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ՝ միագումար ստանալով ձայների 37,78%-ը: Նրանք բոլորը հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքներն ու մտնել խորհրդարան։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես չի ճանաչում ընտրությունների արդյունքները։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում