Իրավունք

Անդրանիկ Քոչարյանը ոստիկանների շրջանում թմրամիջոցների օգտագործման հետ կապված լրացուցիչ հետազոտության կարիք է տեսնում

1 րոպեի ընթերցում

Անդրանիկ Քոչարյանը ոստիկանների շրջանում թմրամիջոցների օգտագործման հետ կապված լրացուցիչ հետազոտության կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորվեց ոստիկանության ծառայողների առողջական վիճակի վրա ուշադրության դարձնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով մտահոգիչ տվյալները կապված թմրամիջոցների օգտագործման հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշեց, որ ավելորդ չի համարվի, եթե ներքին գործերի նախարարության բյուջետային հայտում նախատեսվեն միջոցներ, որպեսզի ոստիկանության ծառայողներն անցնեն լրացուցիչ առողջական հետազոտություններ։

«Հանձնաժողովի նիստում նշվեց նաև, որ ավելորդ չի համարվի նաև, որպեսզի ներքին գործերի նախարարության պետական բյուջետային հայտում նախատեսվեն անհրաժեշտ միջոցներ ոստիկանության ծառայողների առողջական վիճակը ստուգելու նպատակով լրացուցիչ հետազոտություններ կատարելու համար։ Սա կապված է նաև այն հանգամանքի հետ, որ 2024 թվականին 47 ոստիկանության ծառայողներ ազատվել են ծառայությունից թմրամիջոց օգտագործելու համար։ Սա շատ մտահոգիչ թիվ է»,- ասաց նա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում