Միացյալ Նահանգներ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 13-ին ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կանցկացնի Սպիտակ տան Օվալաձև կաբինետում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան-Պիեռը հայտնել էր, որ հանդիպումը կսկսվի տեղի ժամանակով առավոտյան ժամը 11-ին:

POLITICO-ն նշում է, որ ԱՄՆ-ի հեռացող և նոր ղեկավարների միջև նման հանդիպումներն ավանդույթ են, սակայն 2020 թ. ընտրություններում պարտված Թրամփը չընդունեց իր պարտությունն, անտեսեց այս սովորույթը և Բայդենին չհրավիրեց Սպիտակ տուն։ Բացի այդ, նա ներկա չի գտնվել Բայդենի երդմնակալության արարողությանը։

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին։ Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը համոզիչ հաղթանակ է տարել դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսի նկատմամբ։ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թ. հունվարի 20-ին։

Անցյալ շաբաթ Բայդենը հայտարարել էր, որ շնորհավորել է Թրամփին և որ կապահովի իշխանության խաղաղ փոխանցումը նրան։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում