Մոլդովայի ԱԳՆ-ն կանչել է Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քիշնևում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մոլդովայի ԱԳՆ՝ տեղի նախագահական ընտրությունները հետաքննելու՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի կոչերի պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Մոլդովայում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Բոչորիշվիլին կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ կապված Մոլդովայի վերաբերյալ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի վերջին հայտարարությունների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիվանագետին հայտնել են մոլդովական կողմի խորը դժգոհության մասին՝ շեշտելով խեղաթյուրված և անհետևողական ձևը, որով վրացի քաղաքական գործիչը հրապարակայնորեն մեկնաբանում է Մոլդովայում ընտրական գործընթացները և եվրաինտեգրման ճանապարհը։ ԱԳՆ-ն նշել է, որ երկու երկրների հարաբերություններում պետք է գերակայի համագործակցությունն ու բարեկամությունը։

Քիշնևն այսպես արձագանքեց Կոբախիձեի այն խոսքերին, որ եթե անհրաժեշտ է հետաքննել ընտրությունների անցկացումը, ապա պետք է սկսել Մոլդովայից, ոչ թե Վրաստանից։ Այդ մասին նա հայտարարել է ի պատասխան ընդդիմության պահանջին՝ միջազգային հետաքննություն անցկացնել խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որոնցում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

 

Հայերեն Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա