Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ պատգամավորների հետ, որոնց հետ հրաժարվել է հանդիպել խորհրդարանի նախագահը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Թբիլիսի ժամանած Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Էստոնիայի օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ, մինչդեռ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել է հանդիպել նրանց հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդում է, որ Զուրաբիշվիլիի կարծիքով՝ Վրաստանը մտնում է խորը քաղաքական ճգնաժամ, որից կարելի է դուրս գալ նոր խորհրդարանական ընտրությունների շնորհիվ, և այդ հարցում նրան կօգնի Եվրոպան։ 

«Վրաստանը մտնում է խորը քաղաքական ճգնաժամ, մեր եվրոպացի ընկերները եկել են մեզ մոտ, և դա լավ նշան է այն բանի, որ Եվրոպան մեզ չի թողնում իր ձեռքից, և Եվրոպայում հավատում են Վրաստանին ու նրա ժողովրդին», - ասել է նա հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Թբիլիսի ժամանած եվրոպացի պատգամավորները նույնպես հայտարարել են, որ Վրաստանում անցկացված ընտրությունները բազմաթիվ հարցեր են առաջացրել դրանց լեգիտիմության վերաբերյալ։

«Վերջին ընտրությունները Վրաստանում ազատ և արդար չեն եղել: Ըստ միջազգային և տեղական դիտորդների՝ ընտրությունների ժամանակ չի պահպանվել քվեարկության գաղտնիությունը, արձանագրվել են ընտրակաշառքի դեպքեր, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացրել այս ընտրությունների օրինականության վերաբերյալ», - մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը՝ նշելով ընտրությունների կեղծման փաստերի անկախ հետաքննության անհրաժեշտության մասին։

Մի քանի տասնյակ վրացի ընդդիմադիրներ, ի նշան նախագահ Զուրաբիշվիլիի և եվրոպացի պատգամավորների հետ համերաշխության, նոյեմբերի 11-ին հավաքվել են Թբիլիսիի նախագահական պալատի շենքի մոտ։ 

Իր հերթին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել է հանդիպել ԵՄ օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ։ Պապուաշվիլին նշել է, որ պատվիրակության որոշ անդամներ խորհրդարանական ընտրություններից առաջ քննադատել են Վրաստանի իշխանություններին և քաղաքացիներին կոչ արել քվեարկել ընդդիմության օգտին, ինչը Վրաստանի ընտրական օրենսդրության խախտում է։

Հայերեն Русский

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Կոլումբիայի նախագահը երկրաշարժից հետո երկրում աղետի ռեժիմ է հայտարարել

Ալիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին

Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին